Եկատերինբուրգում ադրբեջանական համայնքի առաջնորդ Շահին Շիխլինսկու դեմ քրեական գործի քննությունն ավարտվել է, այն ուղարկվել է դատարան։
Ադրբեջանական լրատվամիջոցները շարունակում են պնդել, որ քննությունն անաչառ չէ, մանրամասնելով՝ ադրբեջանցու դեմ քննությունը վարել է Ռուսաստանի քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի ավագ քննիչ Ա.Ս. Կարապետյանը, նրա դեմ ցուցմունք տվողների մեջ նաև հայեր կան:
Համայնքի նախկին ղեկավար Շիխլինսկին ձերբակալվել էր այս տարվա հունիսին՝ տասնամյակներ առաջ տեղի ունեցած սպանության հետքերով, նրան մեղադրանք է առաջադրվել պատվիրված սպանության ու իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնության հոդվածով։ Ձերբակալության ընթացքում, ըստ ադրբեջանական կողմի, ռուս իրավապահները բռնություն էին գործադրել Շիխլինսկու և նրա ընկերների հանդեպ, որի հետևանքով բերման ենթարկված արդբեջանցիներից մեկը մահացել էր։
Այդ միջադեպը սրել էր Բաքվի ու Մոսկվայի հարաբերությունները, Ադրբեջանն ի պատասխան ձերբակալել էր մի խումբ ռուսաստանցիների, այդ թվում՝ «Սպուտնիկ»-ի տնօրենին։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հետախուզում Եկատերինբուրգի ադրբեջանական համայնքի ղեկավարի հանդեպ