Ռուսաստանի կենտրոնական բանկը հայտարարել է, որ դատի է տվել Euroclear-ին

Ռուսաստանի Կենտրոնական բանկը հայտարարել է, որ Եվրամիության կողմից իր ակտիվներն օգտագործելու ծրագրերն անօրինական են: Առանձին հայտարարությամբ՝ Կենտրոնական բանկը նշել է, որ Մոսկվայի Արբիտրաժային դատարան հայց է ներկայացրել՝ ընդդեմ Բրյուսելում տեղակայված Euroclear ֆինանսական հաստատության, որը տիրապետում է ակտիվների մեծ մասին: Բանկի խոսքով՝ պատճառը «վնասաբեր գործողություններ են, որոնք ազդում են իր միջոցներն ու արժեթղթերը տնօրինելու հնարավորության վրա»:

«Ռուսաստանի Բանկի ակտիվների ուղղակի կամ անուղղակի օգտագործման մեխանիզմներն, ինչպես նաև Ռուսաստանի Բանկի ակտիվների ցանկացած այլ ձևով չարտոնված օգտագործումն ապօրինի է և հակասում է միջազգային իրավունքին, այդ թվում՝ խախտելով ակտիվների անձեռնմխելիության սկզբունքները», — հայտարարել է բանկը։

Euroclear-ն առայժմ չի արձագանքել:

ԵՄ-ն պլանավորում է ռուսական սառեցված ակտիվներն օգտագործել Ուկրաինային օգնելու համար:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Մեծ Բրիտանիան ծրագրում է Ուկրաինային փոխանցել 8 մլրդ ֆունտ ստեռլինգի ռուսական ակտիվներըԲելգիան դժգոհ է ռուսական սառեցված ակտիվները Ուկրաինային տրամադրելու պլաններից, Ռուսաստանը սպառնում է