Մատչելիության հղումներ

Ինչ-որ պահի Հայաստանը ստիպված կլինի ընտրություն կատարել ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև. Օվերչուկ


Ինչ-որ պահի Հայաստանը ստիպված կլինի ընտրություն կատարել Եվրոպական միության և Եվրասիական տնտեսական միության միջև․ երկու դաշինքներում միաժամանակ մնալը անհնար է, հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։

«Մենք բազմիցս ենք ասել այս մասին, կարծում ենք, որ անդամակցությունը երկու ինտեգրացիոն միավորումներին անհամատեղելի է: Ինչ-որ պահի Հայաստանի ժողովուրդը ստիպված կլինի համապատասխան ընտրություն կատարել»,- ասել է Օվերչուկը։

Վերջինս նշել է, որ ընդհանուր առմամբ Հայաստանն ու Ռուսաստանը լավ կապեր են պահպանում, սակայն առևտրաշրջանառությունը այս տարի զգալիորեն նվազել է:

«Անցյալ տարի մեր երկրների միջև առևտուրը կազմել է 12,4 միլիարդ դոլար: Այս տարի այն հավանաբար կկազմի 6 միլիարդ դոլար: Սա շատ զգալի անկում է», - պնդել է ՌԴ փոխվարչապետը։

Օվերչուկը հարկ է համարել հավելել, թե «ռուսական բիզնեսները զգուշանում են Հայաստանի հետ աշխատելուց»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG