Կոնֆերենցիաների լիգայի Լիգայի փուլի 5-րդ տուրում Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում Հայաստանի չեմպիոն «Նոան» 2։1 հաշվով հաղթեց լեհական «Լեգիային»:
Այս հաղթանակից հետո «Նոա»-ն գործնականում ապահովում է եվրագավաթային մրցաշարի փլեյ-օֆֆ փուլի ուղեգիրը։
Վերջին տուրում՝ դեկտեմբերի 18-ին, Լեհաստանի Լյուբլին քաղաքում Հայաստանի չեմպիոնը կմրցի Կիևի «Դինամոյի» հետ: