Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ Մարիա Կորինա Մաչադոն այսօր անակնկալ ժամանել է Օսլո։ Նախօրեին Նորվեգիայի մայրաքաղաքում կայացել էր Մաչադոյին խաղաղության Նոբելյան մրցանակի հանձնման արարողությունը, որին ներկա էր եղել ընդդիմադիր գործչի դուստրը։
Այսօր վաղ առավոտյան, սակայն, Մաչադոն անակնկալ հայտնվել է Օսլոյի կենտրոնում գտնվող Grand Hotel հյուրանոցի պատշգամբում`դիմելով շենքի դիմաց հավաքված իր աջակիցներին։ Սա Վենեսուելայի ընդդիմության առաջնորդի առաջին հրապարակային հայտնությունն էր հունվար ամսից ի վեր։
Արևմտյան աղբյուրների փոխանցմամբ՝ Մաչադոն ողջ 2025 թվականի ընթացքում թաքնվում էր Կարակասի մերձակայքում՝ խուսափելով ձերբակալությունից։ Այսօր նա հայտարարել է, որ Վենեսուելայի տարածքն ինքը կարողացել է լքել ԱՄՆ ներակայացուցիչների օգնությամբ։