Վարչապետը թե՛ այդ քննարկմանը, թե՛ ավելի ուշ լրագրողների հետ զրույցում դարձյալ ներկայացրել է Երևանի պաշտոնական դիրքորոշումը:
Արցախի ներկայացուցչությունում այսօր մեկնարկեցին խորհրդարանական լսումներ՝ նվիրված Սահմանադրության օրվան։
Արցախի նախագահի պարտականությունները կատարող Աշոտ Դանիելյանը հայտարարեց՝ այս լսումներով պայքարի նոր փուլ են սկսում։
Ընդդիմադիր պատգամավորը դեռ երեկ հայտարարել էր՝ Միքայել սրբազանն անհապաղ վիրահատության կարիք ունի
Արդարադատության նախարարի խոսքով՝ անհրաժեշտ դիմումը ստանալուց հետո՝ նրան հնարավորություն կտրվի ստանալ անհրաժեշտ բուժօգնություն:
«Քաղաքացիական պայմանագրի» համամասնական ցուցակում ընդգրվելու համար կուսակցությունը 380 դիմում է ստացել, որից մոտ 40-ը ներկայացրել են անկուսակցականներ:
Արդարադատության նախարարն անկուսակցական է:
Լրագրողների հետ զրույցում ԱԺ փոխխոսնակը պարզաբանեց, որ տեղափոխվելու է աշխատանքի մասնավոր ոլորտ:
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ուղղությունը անփոփոխ է մնացել. շարունակելու է հյուսիսից՝ Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի սահմանների հատման կետից, այնուհետև հարավային ուղղությամբ՝ հյուսիսից հարավ մինչև Հայաստանի և Ադրբեջանի սահմանը Իրանի հետ:
Թե ինչո՞ւ, Սուքիասյանի խոսնակը չմեկնաբանեց:
Նոր Սահմանադրության տեքստի հետ կապված աշխատանքները շարունակվում են: Սահմանադրական բարեփոխումների խորհուրդը դեռ չի քննարկել Անկախության հռչակագրի հարցը:
Քաղաքապետարանը այս տարվա համար տրանսպորտի ուղեվարձից գոյացող 21.3 մլրդ դրամի եկամուտ էր ծրագրել ստանալ, սակայն այս գումարից 5.5 միլիարդի չափով թերհավաքագրում են կանխատեսում:
Հայաստանում վեց տասնյակից ավելի քաղբանտարկյալ կա, խորհրդարանի ամբիոնից հայտարարեց ընդդիմադիր պատգամավոր Էլինար Վարդանյանը:
Իշխան Սաղաթելյանը դիմեց ընդդիմադիր քաղաքական ուժերին՝ համագործակցության առաջարկով:
Երևանից Բաքու մեկնած պատվիրակությունն այցի շրջանակում հանդիպել էր նաև Հիքմեթ Հաջիևին, բարձրացրել գերիների հարցը:
Հիմնական զեկուցող, ընդդիմադիր պատգամավոր Էլինար Վարդանյանն առաջարկեց երկու ամսով հետաձգել քվեարկությունը:
Վարչապետը ԱՄՆ պետքարտուղարի տեղակալին խնդրել է տեղեկացնել՝ ի՞նչ ջանքեր է գործադրում Միացյալ Նահանգները Բաքվում պահվող հայ գերիներին վերադարձնելու ուղղությամբ։
Բեռնել ավելին