«Թվապատում 2025» լրագրողական մրցույթում «Ազատություն» ռադիոկայանը 3 մրցանակ է ստացել։
«Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայության ղեկավար Հեղինե Բունիաթյանը հաղթող է ճանաչվել «Դիտակ» անվանակարգում՝ «Երբ, ով և ինչ է բանակցել Մեղրիի շուրջ՝ ըստ Պետդեպի գաղտնազերծած փաստաթղթերի» նյութի համար։
Լրագրող Նարինե Ղալեչյանը հաղթող է ճանաչվել «Գործող անձ» անվանակարգում «4 տարի, 1454 պարկ աղբ. Հակոբ Միկոյանի պայքարը» նյութի համար։
Նույն՝ «Գործող անձ» անվանակարգում հատուկ մրցանակ է շնորհվել Լրագրող Հասմիկ Սմբատյանին՝ «Հունց ապրինք» շարքի համար։
«Թվապատում 2025» լրագրողական մրցույթը կազմակերպվում է «Մեդիայի որակի և դիմակայունության նախաձեռնություն» ծրագրի շրջանակում՝ Եվրոպական միության ֆինանսավորմամբ։
Տասը տարի անընդմեջ անցկացվող մրցույթին այս տարի շուրջ 150 հայտ է ստացվել: