Մատչելիության հղումներ

Մայր Աթոռը հուսով է, որ առաջիկայում տեղի կունենա Ազգային եկեղեցական ժողով


Մայր Աթոռը հուսով է, որ առաջիկայում Էջմիածնում տեղի կունենա Ազգային եկեղեցական ժողով, որը, «կպատասխանի և լուծումներ կտա առաջադրված խնդիրներին ու մտահոգություններին», ասված է Էջմիածնի հաղորդագրության մեջ։

Մայր Աթոռից ընդգծել են, որ Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի ցանկությունն է եղել և է յոթ տարին մեկ գումարել ԱԵԺ՝ քննարկելու համար Հայ եկեղեցու առաջ ծառացած խնդիրներն ու մարտահրավերները, լուծումներ տալու առկա հարցերին և նախանշել եկեղեցու գործունեության առաջնահերթությունները։

Ժողովը հետաձգվել էր նախ կորոնավիրուսի համավարակի, ապա արցախյան պատերազմի պատճառներով։

Պաշտոնական Էջմիածինը նաև մեկնաբանել է պնդումը, թե Հայ Առաքելական եկեղեցին չունի կանոնադրություն՝ դա որակելով կեղծ: Նշվում է, որ վեհափառի տնօրինությամբ ստեղծված համապատասխան հանձնախմբերը շարունակում են այս ուղղությամբ աշխատանքները՝ վերջնական տեսքի բերելու ՀԱՍԵ Սահմանադրությունը:

Ամիսներ շարունակ կաթողիկոսի հրաժարականի հարցը բարձրացնող վարչապետ Նիկոլ Փաշինյանն օրերս իր պատկերացումներն է շարադրել՝ ինչ է լինելու կաթողիկոսի գահը ազատելուց հետո: Կաթողիկոսական տեղապահի ընտրություն, Հայաստանյաց առաքելական սուրբ եկեղեցում գործող մեխանիզմների տրամաբանությամբ, Հայաստանյաց առաքելական սուրբ եկեղեցու կանոնագրքի ընդունում, Ամենայն Հայոց կաթողիկոսի ընտրություններ՝ համաձայն նոր կանոնագրքի. սրանք են, ըստ Փաշինյանի, հաջորդ քայլերը:

Վարչապետը հավելել էր՝ կանոնագիրքը պիտի անդրադառնա հոգևորականի բարեվարքության, եկեղեցու ֆինանսական թափանցիկության ու ապաքաղաքական լինելու անհրաժեշտության հարցերին և այդ ամենի ապահովման երաշխիքներ սահմանի։

XS
SM
MD
LG