Պետք է պատրաստ լինենք այնպիսի պատերազմի, որ «տեսել են մեր պապերը», այսօր Բեռլինում հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն։
Նրա խոսքով՝ դրանից խուսափելու միակ ձևը պաշտպանական ծախսերի կտրուկ մեծացումն է։
«Ռուսաստանի հաջորդ թիրախը մենք ենք։ Շատերը, սակայն, չեն հասկանում դա և չեն զգում, թե որքան լուրջ է այս վտանգը, շատերին էլ թվում է, թե ժամանակը մեր օգտին է աշխատում»,- ասել է Հյուսիսատլանտյան դաշինքի ղեկավարը։
Ռյուտեի պնդմամբ՝ Ռուսաստանը կարող է ՆԱՏՕ-ի դեմ ռազմական ուժ կիրառել արդեն առաջիկա հինգ տարիների ընթացքում։